Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ' Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության առաջին կիսամյակի մակրոտնտեսական արդյունքները: Մասնավորապես ՀՀ փոխվարչապետը նշել է. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց է տալիս այն ուղղությունը, որով գնում ենք, և կարող ենք վստահաբար ասել, որ տնտեսության գրեթե բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց»:

 


Փոխվարչապետը անդրադարձել է նաև գյւղատնտեսության ոլորտին և վստահեցրել է, որ գյուղատնտեսության ակնհայտ աճը կապված չէ միայն բերքատվության բարձրացման հետ, այն նաև տեղի է ունեցել կապված լրացուցիչ հողատարածքների շահագորման հետ, որը մասամբ երաշխավորում է, որ հաջորդ տարիներին ևս գյուղատնտեսության ոլորտը աճ է արձանագրելու:
Վաչե Գաբրիելյանը անրադարձել է նաև աշխատավարձերի և գնաճի խնդիրներին, նշելով որ միջին աշխատավարձի աճը գրեթե 2 անգամ գերազանցել է գնաճի տեմպերը, ինչը կարևոր է դրամավարկային հետագա քաղաքականության մեղմացման տեսանկյունից: Փոխվարչապետը անդրադարձել է նաև առօրյա կյանքում միջին վիճակագրական բնակչի հաշվով տեղի ունեցած փոփոխություններին, որը թերևս ամենակարևորն է, արձագանքելով այն մտահոգություններին, որ տնտեսության աճը ներգործություն չի ունենում բնակիչների առօրյա կյանքի վրա, նշել է, որ այն ներգործություն ունենում է, ուղղակի պայմանավորված տրանսֆերտների նվազմամբ' բնակչության մի հատվածի մոտ տեղի է ունեցել գնողունակության անկում:

 


Փոխվարչապետը անրադարձել է նաև բնակչության սպասումների խնդրին, նշելով որ այս իրավիճակում կարևոր է բնակչությանը տեղեկացնել տնտեսության առկա վիճակի և հետագա զարգացումների մասին, որպեսզի նրանք ովքեր ցանկանում են բիզնես գործունեություն ծավալել կարողանան կողմնորոշվել և առկա ձեռնարկությունները կարողանան իրենց գործունեության միջնաժամկետ պլանավորում իրականացնել, և պահանջարկի աճի դեպքում մեծացնեն իրենց արտադրական կարողությունները:

 

Մարիա Ներսեսյան