Պետական բյուջեի եկամուտները 2015-ի հունվար-հունիս ամիսներին կազմել են 534 մլրդ 879 մլն դրամ, նախորդ տարվա առաջին կեսի համեմատ ավելանալով 0,4 տոկոսով:
Պետական բյուջեի ծախսերը 2015-ի հունվար-հունիս ամիսներին կազմել են 567 մլրդ 150 մլն դրամ, նախորդ տարվա առաջին կեսի համեմատ ավելանալով 13,9 տոկոսով: Բյուջեի պակասորդը (դեֆիցիտ) կազմել է մոտ 32,2 մլրդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից:
Անահիտ Գրիգորյան