ՀՀ վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ճշգրտված տվյալները:
Ըստ այդ տվյալների, առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիս ամիսներին կազմել է 4.2%, որը 0.4%-ով գերազանցում է նախկինում հրապարակված չճգրտված տվյալներին:
Տնտեսական ակտվիությունը շարունակում է ստաբիլ աճ գրանցել: Նման ցուցանիշների վրա ազդում են տնտեսական տարբեր ոլորտների առաջընթացները:
Մասնավորապես, վերջին ցուցանիշների վրա իր ազդեցությունն է ունեցել առևտրաշրջանառությունը, որտեղ գրանցվել է 3.1% աճ:
Ինչ վերաբերում է բյուջեի եկամուներին, ապա առաջին կիսամյակում մուտքերը կազմել են 2 մլրդ. դրամ:
Տնտեսական անկյուն