Նաիրիտ գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը նշել է, որ տարիներով կուտակված աշխատավարների մարումը «կառավարության համար դրական նշանակություն ունեցավ, քանի որ վարչապետ Աբրահամյանը կարողացավ լուծում տալ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված խնդրին»:
Նոր կառավարության ձևավորումից հետո, վարչապետ Աբրահամյանը տնտեսական նոր գիծ որդեգրելու ճանապարհին մի շարք սոցիալական խնդիրներ ուներ լուծելու. Նաիրիտի աշխատավարձներ, Տոնուսից «քցվածներ», Գլենդել հիլզի «փլատակների տակ մնացածներ», Կոնդ, Բյուզանդ, 33-րդ թաղամաս…
Բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնք տարիներ ի վեր «իրար գլխի էին հավաքվել» ու չլուծվելու դեպքում մի օր պայթելու էին:

 


Թե ինչպիսի վերջնական արդյունքներ կարձանագրի կառավարությունը կերևա տարվա վերջ (առաջին կիսամյակի արդյունքում 4.2 տոկոս ակտիվություն), սակայն այս պահին արդեն կարելի է արձանագրել, որ մեծ թվով կուտակված սոցիալական խնդիրներ լուծվեցին: Սրանք խնդիրներ էին, որոնք վերաբերում է 1 տասնյակ հազարից ավելի մարդկանց: Ու այսօր կարող ենք արձանագրել, որ խնդիրների գերակշիռ մասը կարգավորված է:

 

Կարեն Մկոյան