«Այսօր՝ 2015 թվականի օգոստոսի 2-ին, երկու մեծ իրադարձություն է տեղի ունենալու Երևանում:Երկուսն էլ շատ կարևոր համայն հայության համար:

 

Առաջինի մասին գիտեն երևի թե բոլոր հայերը' Համահայկական օլիմպիական խաղերի բացման մասին: Իսկապես ընդլայնված աշխարհագրությամբ և մասնակիցների թվով հայերը հավաքվել են Երևանում և աշխարհին կասեն որ կանք, աշխարհով մեկ սփռված ենք, բայց ունենք Հայրենիք Հայաստան և գիտենք միավորվել:

 

Երկրորդը' մեր բանակի նոր սպաների և աշխարհով մեկ վերպատրաստված սպաների ավարտական տոնն է: Երկրորդ միջոցառման ուղերձն էլ է նույնը' կանք ու դուխով ենք: Մեր բանակը նոր որակ է ստանում: Մեր պատերազմը ավարտված չի ու թշնամին չի հանգստանում: Այնպես որ, մեր նոր ու գիտելիքներով հարստացած սպանե՛ր, դուք ունեք պատիվ պաշպանելու Հայրենիքի սահմանները, նոր հաղթանակներ բերեք, որն էլի հնարավոր է միաիյն միասնությամբ:

 

Կեցցե՛ մեր բանակը, կեցցե՛ մեր միասնությունը, կեցցե՛ հայությունը»:

 

 

Թևան Պողոսյան