Մի քանի օր է, ինչ ընթանում էր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը: Ընթացքում առաջացել էին որոշակի թղթաբանական հարցեր, որոնք, ինչպես պարզ դարձավ, չեն խոչընդոտում վճարումների իրականացմանը: Աշխատողների միակ մտահոգությունը կայանում էր վճարման ժամկետների հարցը:

 


Ոմանք կարծիք էին հայտնել, որ պետք է բոլորի վճարումը կատարել մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սակայն, հաշվի առնելով վերը նշված փաստաթղթային գործընթացը,՝ վճարումը որոշվեց կատարել մի քանի աշխատանքային օրվա ընթացքում:

 


Այսօր արդեն կարելի է վստահորեն ասել, որ նաիրիտցիների աշխատավարձերի մարումը մոտենում է իր ավարտին: «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ՝ Անուշ Հարությունյանը, նշել է, որ այսօր' ժամը 18:00-ի դրությամբ աշխատավարձ կստանան մինչև 1500 նաիրիտցիներ:

 

 


Արման Ղարիբյան