Թուրքական օրակարգում դեպքերն ու իրադարձությունները արագանում են ժամ-ժամի, ինչն անկախ ազգային էմոցիոնալ ապրումներից ու զգացումներից բացասական է Հայաստանի համար, որպես Թուքրայի սահմանակից պետության: Անկայությունն ու հնարավոր քաոսը երկրում առաջ է բերում նաև վտանգներ Հայաստանի համար բազմաթիվ առումներով.
նախ.-Թուրքիայի արևելյան նահանգները կամ պատմական Արմ. Հայաստանը մեծավ մասամբ քրդաբնակ է, իսկ քրդերը առաջին տարին չէ, որ ձգտում են անկախության և հանուն դրա համագործակցում են նույնիսկ ԻՊ զինյալների հետ:
Իրավիճակի ապակայունացումը Թուրքիայում գործելու ազատություն կտա քրդերին, որոնք հնարավոր է փորձեն հայ-թուրքական կամ վրաց-թուրքական սահմանները փորձեն օգտագործել որպես տարանցիկ գոտի հիմնականում Հյուսիսային Կովկասից զինյալներին համակիր իսլամադավաններին դեպի գործողությունների թատերաբեմ անցկացնելու համար
երկրորդ.- տարածաշրջանում մենք կմնանաք միայնակ ու խաղալու հնարավորություններ չունենալով արդեն մոտեցող հնարավոր վտանգները կանխելու համար ուզենք կամ չուզենք ապավինելու ենք ռուսական զենքի հզորությանն ու ռոսւական ռազմական ներկայությանը:
Այս ապավինումն բնականաբար չի մնա անհետևանք ու կուժեղացնի ռուսական ազդեցությունը, ինչը կբերի բավական բացասական հետևանքների բոլոր առումներով' տնտեսական հասարակական իրավական և այլն:
Արման Գրիգորյան