Նաիրիտի խնդիրը շատ լուրջ ու ցավոտ հարց է և Նաիրիտի ղեկավարությունը պետք է պատասխան տա, թե ինչպես ստացվեց, որ ինքնարժեքը դարձավ 6000-6500 ԱՄՆ դոլլար, իսկ իրենք վաճառեցին արտադրանքը 2500-2800 դոլլար: Նման բան չի կարող լինել, որ տեսնես նման թվեր ու շարունակես արտադրությունը, այս թվերը միանշանակ կարելի է կասկածի տակ դնել, չէ որ ոչ մի ողջամիտ մարդ չի կարող նման ձևով արտադրություն կազմակերպել: Վաճառքի գինը պարզ է' դրանք միջազգային գներ են, իսկ ինքնարժեքը ունի բազմաթիվ մութ կողմեր, որ պետք է բացահայտվի: Նաիրիտը այս վիճակին հասցնելու համար կա երկու տարբերակ'
1. տնօրենները անգործության են մատնված եղել և ոչ ոքու հետաքրքիր չի եղել, թե ինչ է կատարվում իրենց տնտեսությունում.
2. արտադրանքի ինքնարժեքի մեջ կան մեծ թվով «ատկատներ»
Ահա գլխավոր խնդիրները, թե ինչու է Նաիրիտը գտնվում է այս վիճակում, հիմա շատերը կարող են ասել, որ ինքնարժեքը և վաճառքի գինը փաստացի կա և ոչ մի մութ կողմեր չեն պարունակում այդ հաշվարկները իրենց մեջ, բայց այստեղ ուշադրություն պետք է դարձնենք Նաիրիտի վարկավորման վրա, չէ որ տարիներ առաջ ֆինանսական մեծ գումարներ են ներգրավվել և ոչ բարեխիղճ օգտագործման արդյունքում' այսօր Նաիրիտը փաստացի գնում է սնանկացման:
Այժմ եկեք վերլուծենք, թե ինչպես եղավ, որ Նաիրիտը ժամանակին ֆինանսական միջոցներ ներգրավեց և փոշիացրեց'
1. Հիմնադիրների կողմից ներդրում եղավ
2. Ֆինանսական կազմակերպությունից վարկ ստացան
Երկու տարբերակներում էլ տնօրինության կողմից բիզնես ծրագիր է ներկայացվել, որտեղ եղել է և՛ արտադրանքի ինքնարժեքը, և՛ կանխատեսվող վաճառքի գինը: Եվ ինչ եք կարծում հիմնադիրը կամ ֆինանսական կազմակերպությունը, որ տեսնեին արտադրանքի ինքնարժեքը մոտ երկու անգամ գերազանցում է վաճառքի գներին' արդյոք ներդրում կլինե՞ր, իհարկե ոչ: Եվ քանի որ ղեկավար մարմինը շատ լավ տիրապետել է իրավիճակին և ինքնարժեքին, ապա պետք է բացառել, որ նրանց կողմից սեփական միջոցների ներդրում է եղել:
Հետևաբար կազմակերպությունը բիզնես ծրագիր է ներկայացրել ֆինանսական կազմակերպություններին և ֆինանսական միջոցներ է ներգրավվել ու հետագայում «մսխել» ցույց տալով, որ ինքնարժեքը գերազանցում է վաճառքի գնին: Ստացվում է այնպես, որ սեփականատերը միլիոնների մեջ լողում է, իսկ Նաիրիտի աշխատողները դառնում են գործազուրկ:
Համլետ Թադևոսյան