Ոչ վաղ անցյալում համացանցում լայն քննարկումների առիթ էր հանդիսացել մի տեղեկություն, ըստ որի Ադրբեջանական սահմանապահները անցակետում առգրավել էին 8000 տոննա հայկական ծիրան(ծիրանի պատկանելիությունը իմացել էին արկղերի վրա դրված հայկական թերթերից): Տեղեկության համաձայն 2 ադրբեջանցիներ ցանկացել էին ներկրել ծիրանը ադրբեջան:
Երեկ Ադրբեջանի Մաքսային Կոմիտեն տեսանյութ էր տարածել, որտեղ ցույց էր տալիս, թե ինչպես են ոչնչացնում օրերս սահմանակետում առգրաված 31 շիշ կոնյակ, 51 տուփ ծխախոտ և 23 տուփ սուրճ, որոնք եղել էին հայկական արտադրության: Զավեշտալի է, որ նրանք այդ անում էին ծափողջույնների ներքո:
Իհարկե բնական է մեր նկատմամ իրենց ունեցած թշնամանքը, բայց շշերը կոտրելուց ուրախանալը, տեսանկարելը ուղղակի մառազմ է: ԵՎ ի վերջո մեծ հաշվով մեզ ոչ մի կերպ չի վնասում իրենց այս և ամիսներ առաջ արած զավեշտալի ու մառազամատիկ քայլերը, քանի որ այդ պրոդուկտները արդեն իսկ վաճառված էին, իսկ դրանց համար բնականաբար վճարել էին իրենց քաղաքացիները:
Տիգրան Հարությունյան