Արմեն Յուրիի Հայրապետյանը ծնվել է 1980թ օգոստոսի 31-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում: Ավարտել է Սոսի միջնակարգ դպրոցը: 1998 թ հուլիսի 18-ին զորակոչվել է բանակ: 1999 թ ավարտել է Համազորային հրամանատարական դասընթացները, և ստացել լեյտենանտի կոչում: Զինծառայության ընթացքում կապիտան Հայրապետյանը արժանացել է «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի գերատեսչական, «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵԻՐ ՔՍԱՆ ՏԱՐԻ» մեդալներով: Արմնը նաև շատ լավ որսորդ էր:

 

2014թ հուլիսի 29-ին մարտական ծառայությունն իրականացնելիս Արմենի կյանքը ընդհատվեց: ՀՀ նախագահի հրամանագրով նրան հետմահու պարգեւատրեցին Մարտական ծառայության մեդալով: Սոս գյուղի միջնակարգ դպրոցի ուսխորհրդի որոշմամբ այս տարվա բոլոր հայրենասիրական միջոցառուռմները նվիրվում են հենց նրա հիշատակին: Արմենը միշտ իրեն դրսևորել է դրական կողմերով. կարգապահ, արդար և ազնիվ: Այս ամենը նրան են վերագրել զինակից ընկերներն ու հարազատները: Նա միշտ առաջնորդվում էր զինվորական կանոնադրությամբ: Այսօր էլ Արմենի զավակները ' Հասմիկն ու Յուրին, կարոտով և հպարտությամբ են հիշում հերոս հայրիկին, և համոզված են, որ հայրենիքի պաշտպան են դառնալու: Որդեկորույս մայրը ' Ռաիսան մեծ ցավ է ապրում, երբ ամեն անգամ բացում է նրա սենյակի դուռը, որը վեր է ածվել թանգարանի: Տիկին Ռաիսան նշում է . «Այստեղ ամեն ինչ նույնն է. Աստվածաշունչը և զինվորական օրագիրը շարունակում են մնալ գրասեղանին, սենյակի մյուս անկյունում խնամքով դրված են զինվորական գրքեր և ուղեցույցեր»: Այստեղ ամենը պատմում է քաջարի հերոսի կյանքի մասին: Արմենը գնաց, բայց այսօր էլ բոլոր համագյուղացիները, մարտական ընկերները և պարզապես ծանոթ մարդիք կարոտով սպասում են, որ մի օր կապիտան Հայրապետյանը կգա:

 

Մերօրյա Հերոսներ