Միջազգային խորհրդատուների ներգրավմամբ Հայաստանի խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվում են երկրորդ սերնդի բարեփոխումներ:
Պետական և մասնավոր գործընկերության խորացմանն ուղղված ռազմավարության արդյունքում սահմանվել է, որ գործող 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերը վարձակալության կփոխանցվեն մեկ կառավարչի ՝ մեկ միասնական սակագնով:
Ծրագրի նպատակն է ՝ապահովել կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, անխափան ջրահեռացում, հիդրոտեխնիկական կառուցվածքների արդիականացում, ջրի արդյունավետ օգտագործում, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծում:
15 տարի ժամկետով նախատեսված այս ծրագրի սկիզբը կդրվի 2016 թվականի հունիսի 1-ից:
Արման Վարդանյան