Այս տարի Հայաստանում երաշտ չկար, անձրևները բավական առատ են եղել, բայց ջրամբարները չեն լցվել ամբողջությամբ: Այդ նպատակով առաջիկայում ներկայացվելու է չորս-հինգ ջրամբարի կառուցման նախագիծ:
Ներկայումս Սևանի լճի մակարդակը գտնվում է 1954 նիշի վրա, որը 9 նիշով ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից,սակայն աշխատանքների շարունակական լինելը հնարավորության կտա առավել բարելավել այն:
Պատվարների կառուցման արդյունքում ջրամբարների թիվը Հայաստանում հասնում է 80-ի, իսկ նրանց ընդհանոր ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1մլրդ խորանարդ մետր:
Ջրամբարներից առավել խոշորներն են Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Ջողազի, Տոլորսի, Կեչուտի ջրամբարները: Դրանցից 74-ը մելորատիվ նշանակության են, իսկ 6-ը' էներգետիկ:
Տիգրանուհի Դավթյան