Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստնաում զգալիորեն ավելացել են արտահանման ծավալները: Այս պարագայում ծավալների ավելացումը նպաստում է
ճանապարհատրասպորտային միջոցների զգալի ավելացման անցակետերում: Սա կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, եթե իհարկե ճիշտ ժամանակին լուծում չտրվի:
Լուծում կարելի է համարել անցակետերի աշխատանքային ժամերի ճիշտ բաշխումը և դրանց ավելացումը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետերի կողմից ձեռքբերված համաձայնությունները բավականին բարելավել են անցակետերի աշխատանքը:
Որոշ ժամանակ առաջ անցակետերի աշխատանքը ավելացել էր 3 ժամով, իսկ այս օրերին դրանց գումարվեց ևս 3,5 ժամ ՝ ընդանուր աշխատանքային ժամերը ավելացնելով մոտ 54 %-ով:
Բացի դրանից,կառուցման փուլում է գտնվում «Բարեկամության» կամուրջը:
Այն կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:
Տնտեսական անկյուն