Անցակետերի արդիականացումը և աշխատաժամանակի ճիշտ գրաֆիկը շատ կարևոր է ապրանքաշրջանառության մեջ: Ենթակառուցվածքային նշանակությու ունեցող ծրագրերի իրականացումը շատ կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ երկրների միջև առևտրաշրջանառությունը զարգանում է:
Այս օրերին Հայաստանի և Վրաստանի գործադիր մարմինների ղեկավարները ծանոթացել են հայ-վրացական և վրաց-ռուսական անցակետերի աշխատանքներին:
Նման ծանոթությունը թույլ է տալիս հասկանալ առկա խնդիրները և փորձել փնտրել զարգացման հնարավոր ուղիներ: Այդ նպատակով երկու կողմերի համաձայնության արդյունքում Կազբեկի անցակետի աշխատանքային գրաֆիկը ավելանալու է մոտ 54%-ով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանի' Բագրատաշեն անցակետում կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարության հարցին: Ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 10 մլն. եվրո: Կամուրջի լայնությունը կգերազանցի ներկայիս կամուրջին 4 անգամ, որը իր հերթին կկրճատի սահմանահատման ժամանակատարությունը և կավելացնի թողունակությունը, իսկ ներկայիս կամուրջը կմնա ռեզերվում, ինչը կբարձրացնի անցակետի անվտանգության մակարդակը:
Տիգրանուհի Դավթյան