Սահմանամերձ շրջաններին վերջին տարիներին ավելի ու ավելի շատ ուշադրություն է դարձվում: Մարզերում դեռևս կան անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներ: Անբարեկագ ճանապարհները նախ դժվարություններ են ստեղծում մարզերում բնակվողների համար, մյուս կողմից՝ հնարավորություն չեն տալիս, որպեսզի զարգանա տուրիզմը:

 


Տավուշի մարզում բնակվողների ու մարզում գտնվող զբոսաշրջային վայրերով հետաքրքրվողների համար ուրախալի լուր. մարզի ճանապարհային ցանցի բարելավման համար Կառավարությունը մարզպետարանին հատկացրել է 973,208.0 հազար դրամ:

 


Այս ծրագրի նպատակը ոչ միայն Տավուշի մարզի դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհների հիմնանորոգումն է, այլև, առհասարակ, անվտանգ երթևեկության ապահովումը:
Ի դեպ, նշված գումարը հատկացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված գումարների խնայողություններից:

 

 

Արման Ալավերդյան