Իրանի ու վեց գերտերությունների միջև Վիեննայում տեղի ունեցած բանակցություններն ի վերջո տվեցին իրենց պատմական արդյունքը: Վերջապես համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

 


Միջուկային զենքի սահմանափակման դիմաց Իրանից կհանվեն բազմաթիվ պատժամիջոցներ: Մասնավորապես, պատժամիջոցները կվերացվեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթի, գազի առևտուրը, ֆինանսական փոխանցումները, ավիացիան և նավերի առաքումը, ու իրանական միլիարդավոր դոլարների ակտիվները չեն սառեցվի:

 


Իրադարձությունների նման զարգացումը կտրուկ փոխելու է Իրանի դերն ու ազդեցությունը միջազգային տնտեսական շուկայում: Մասնավորապես խոսքը գնում է նավթայի շուկայի մասին: Իրանի ակտիվությունը կարող է նպաստել նավթի գնի նվազմանը, ինչը և կարող է օգտագործվել ռուսական ռուբլու արժեզրկման ուղղությամբ:

 


Հայաստանի համար Իրանի տնտեսական բլոկադայի վերացումը կարող է շահավետ լինել: Մենք այն բացառիկ պետություններից ենք, որ պահպանեցինք մեր լավ հարաբերությունները Իրանի հետ պատժամիջոցների կիրառումից հետո: Այժմ կարելի է զարգացնել և ընդլայնել տնտեսական հարաբերությունները: Հայաստանը կարող է դառնալ տնտեսական կամուրջ ԵՏՄ-ի և Իրանի միջև:

 

 

 

 

Տնտեսական անկյուն