Ապոլոն-11, առաջին տիեզերական թռիչքը, որ 1969 թվականի հուլիսին Լուսնի վրա իջեցրեց մարդկանց՝ ամերիկացի տիեզերագնացներ Նեյլ Արմստրոնգին և Էդվարդ Օլդրինին։ Արմստրոնգը առաջինը ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա։ Նա մոտ երկու ժամ մնաց Լուսնի վրա, Էլդրինը՝ մի քիչ պակաս։ Միասին հավաքել են 22 կգ լուսնային նյութեր՝ Երկիր բերելու համար։ Արշավախմբի երրորդ անդամ Մայքլ Քոլինզը միայնակ ղեկավարում էր տիեզերանավը, մինչ Արմսթրոնգը և Օլդրինը վերադարձան տիեզերնավ՝ Երկիր վերադառնալու համար։
«Ապոլոն-11»-ի թռիչքը տեղի ունեցավ 1969 թվականի հուլիսի 16-ին։ Քենեդու անվան տիեզերական կենտրոնում, ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի, ինչպես նաև փոխվարչապետ Սպիրո Ագնյուի անմիջական ներկայությամբ ժամը 13:32-ի դրությամբ մեկնարկեց «Ապոլոն-11»-ի թռիչքը։ Թռիչքը ուղիղ եթերով ցուցադրվեց ամբողջ աշխարհում, բացառությամբ ԽՍՀՄ-ի և Չինաստանի, որոնք պարզապես հայտարարեցին մեկնարկի մասին։ Կրող հրթիռի 3 աստիճաններն էլ վերելքի ժամանակ աշխատում էին նախատեսված կարգով։ 11 րոպե անց, հավաքելով 7,79 կմ/ժ արագություն, անցավ մերձերկրային շրջանային ուղեծիր՝ 198 կմ բարձրությամբ։ Երբ տիեզերանավը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի վրա, միացավ 3-րդ աստիճանը, և «Ապոլոն-11»-ը անցավ 2-րդ տիեզերական արագության (10,84 կմ/ժ), որից հետո հրթիռը դուրս եկավ լուսնային ուղեծրի վրա։
Թռիչքից 25 ժամ անց, «Ապոլոն-11»-ը անցել էր Երկիր-Լուսին հետագծի ուղիղ կեսը՝ 193 256 կմ։ Ընթացքում լինում էին հետագծային շտկումներ։ Անձնակազմը 50 րոպեանոց տեսակապ ունեցավ թռիչքի կենտրոնի հետ, որի ընթացքում անձնակազմը տեսավ Երկիրը 239 000 կիլոմետրից։
Հ․Գ․ Lուսնի վրայից հնչած երկրային մարդու առաջին բառերը՝
"Սա մի փոքր քայլ է մարդու համար, բայց մի մեծ ցատկ՝ ողջ մարդկության համար"
Գրիգորյան Ժորա