Հայրս հաճախ էր ասում, որ ժամանակը խաբկանք է: Հորինվածք է նրանց համար, ովքեր հավատում են սկզբին ու վերջին: Երբեմն նա սուրում է նետի պես, որովհետև դու երջանիկ ես ու չես կարող հետևել նրան: Երբեմն նա ելնում է քո դեմ՝ անցնելով նրա կողմը, ումից դու կուզեիր խուսափել:
Հատկապես այդ ժամանակ դու երազում ես, որ ամեն տհաճ բան վերջանա հեշտ ու արագ, ինչպես մատների զարկը: Բայց այդ դեպքում պետք է գոնե կարողանալ մատնազարկ տալ:
ՀԵՐԲՅՈՐԳ ՎԱՍՄՈՒ
Հովիկ Չարխչյան