Որոշ իբր ռուսական կայքեր այսօր տեղեկություն էին տարածել, որ հրեաները զանգվածաբար հեռանում են ՌԴ-ից՝ դեպի Իսրայել: Հայկական կայքերը նույնպես այդ լուրը թարգմանել և դրել էին: Ինչպես նաև հավելել, որ հրեաները հենց այնպես երբեք որևէ տեղից չեն տեղափոխվում: Եթե գնում են՝ ուրեմն վտանգ կա և այսպես շարունակ....

 

 

Ներկայացնում եմ այդ լուրը հրապարակած ռուսական կամ ավելի շուտ ուկրաինական կայքերի ցանկը՝http://euromaidanonline.com/,http://obozrevatel.com/http://strichka.com/... և նմանատիպ անհասկանալի կայքեր...

 

 

Կոչ եմ անում բոլոր ԶԼՄ-ներին նյութեր պատրաստելիս օգտվել արժանահավատ ԶԼՄ-ներից կամ աղբյուրներից, այլ ոչ թե, ասենք,Եվրամայդանօնլայն.com կայքից....

 

 

 

 

 

 

Անինա Հովհաննիսյան