Այսօր ԼՂՀ Շուշի քաղաքում կայացել է Արցախում բնակություն հաստատած ռուս անվանի գործարար և մեծահարուստ Գերման Ստերլիգովի մամլո ասուլիսը, որին ներկա էին հայկական և ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Հայերն արտասովոր ջերմ ու հյուրընկալ են: Գյուղերում և քաղաքներում ապրող բնակչության մեջ իսպառ բացակայում է ագրեսիան: Բոլորն անմիջական են ու պարզ, միմյանց ժպտում են և օգնում ինչով հնարավոր է:
Բարու գողտրիկ իշխանություն է Ղարաբաղը, որը չճանաչված է դեռ, ինչի շնորհիվ էլ ամերիկյան կամ եվրոպական բարքերը իրավունք չունեն մուտք գործել և աղավաղել մանուկներին իրենց այլասերված քարոզչությամբ»,- պարզաբանելով Արցախում բնակվելու իր որոշումն, ասել է Գ. Ստերլիգովը :
Վրեժ Հովսեփյան