Իհարկե, սեփական անհատականության գիտակցումը կնոջ համար կենսական անհրաժեշտության որակ է, ինչը գրավում է տղամարդկանց, ստիպում է սիրահարվել: Բայց մյուսների՝ այնպիսինների մոտ, ովքեր հետաքրքրված են միայն նրանով, որ գնեն կնոջ մարմինը, այդ որակը որևէ այլ զգացում չի հարուցում, քան ատելություն ու վրեժխնդրություն:
Նրանց անհրաժեշտ է գեղեցիկ արտաքին, որը չի փչացվել մի ինչ-որ ինքնաճանաչմամբ: Նրանց անհրաժեշտ է փիսիկ, այլ ոչ թե կատու:
ՆԱՑՈՒՈ ԿԻՐԻՆՈ
«Aut» վեպից
Հովիկ Չարխչյան