
Արտոն ընդդեմ Մաշայի... Երևի կիսատ-պռատ երգչին խանգարում է տաղանդավոր աղջիկը: Պարզունակ, թուրքական ելևէջումների վրա հենվող իր երգային արտադրանքով Արտոն տանել չի կարողանում արտակարգ ձայնածավալ ունեցող Մաշա Մնջոյանին: Բայց դրանից Մաշայի ձայնի ուժը չի նվազում: Պարզապես ի ցույց է դրվում Արտոյի անբացատրելի չկամությունը, դիլետանտական նախանձը, որի տակ, երևի, մեզ համար անհասկանալի ,,բացատրություններ,, կան...