Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել 5286 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4353-ի փոխարեն։

 

Այս մասին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Անի Սարգսյանը:

 

«Այս տարի Արցախի նկատմամբ արտասահմանցի լրագրողների հետաքրքրությունը աննախադեպ է. առաջին վեց ամիսների տվյալներով ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունում լրագրողական հավատարմագիր է ստացել 100 արտասահմանցի լրագրող, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 23»,-նշել է Ա. Սարգսյանը։

 

Վրեժ Հովսեփյան