Հայաստանի արդյունաբերության հիմնական' մետաղական արդյունաբերության ճյուղում արտադրության ծավալներն առավելապես աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015 -ի հունվար-մայիս ամիսներին, 2014-ի նույն ամիսների համեմատ, ալյումինե գլանվածքի արտադրությունն ավելացել է 2,3 անգամ, պղնձի խտանյութինը' 53,6 տոկոսով, պողպատյա խողովակներինը' 24,5 տոկոսով, պողպատի ձուլվածքինը' 10 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղինը' 9,8 տոկոսով, մոլիբդենի բրիկետներինը' 3,3 տոկոսով:
Ֆեռոմոլիբդնեի արտադրության ծավալները մնացել են անփոփոխ: 4,8 տոկոսով նվազել են միայն ցինկի խտանյութի, 6 տոկոսով' կոնվերտորային պղնձի եւ 1,4 տոկոսով մոլիբդնեի խտանյութի արտադրությունները:
Անահիտ Գրիգորյան