Կար կարծիք, որ մեր Աշխարհը լավը չէ և կործանման է գնում յոթ մղոնանի քայլերով:
Սկզբում միտքը լայն հասկացողության չհանդիպեց: Այնպես չէ, որ վանեցին այն, բայց տագնապալի վերբարեցին: Սկզբում պետք էր իմանալ, թե ինչ կասեն հեղինակությունները, իսկ հետո նոր դատել: Հեղինակությունները, չիմանալով իշխանությունների կարծիքը, լռում էին՝ վախենալով թանկ վճարել: Սակայն նրանց մեջ գտնվեց նա, ով մի ոտքով այն աշխարհում էր, և հետևաբար կորցնելու ոչինչ չուներ: Նա էլ խոսեց.
-Իսկապե՛ս այդպես է:
Մյուս հեղինակություններին, որոնք լիովին առողջ էին, ոչինչ չէր մնում, քան առաջարկել փրկել Աշխարհը: Ումից կամ ինչից՝ նրանք չպարզաբանեցին: Այդ առիթով էլ թեժ վեճեր սկսեցին: Հնչեց.
-Աշխարհը մխրճվել է... (հետևեց երկար ցուցակ) և դա պե՛տք է խոստովանել:
Խոստովանեցին: Ենթադրելով, որ հանդիսանում են բացառություններ:
-Բայց հնարավո՛ր չէ փրկել Աշխարհը հենց իրենից:
-Սպասեք, բարեպաշտ մարդիկ, ում չի դիպչել վարակը, նրանում պե՞տք է լինեն: Պետք է: Թո՛ղ նրանք էլ դատեն:
Ոչ մի կերպ չէր ստացվում միավորվել այն հարցում, թե ում համարել բարեպաշտ: Ամեն տեղ իրենցը կային, և ուրեմն մյուսները՝ սու՛տ բարեպաշտներ են:
Միակ բանը, որի հետ բոլորը համաձայն էին՝ ժամանակն է Աշխարհը փրկելու: Նրանցից և սրանցից...մի խոսքով ժամանակն է: Բայց այ փրկողների թեկնածությունները կասկածելի էին: Շատերի համար: Այնպիսի դեմքեր, որոնցից նրանք ինքները պետք է փրկվեին: Առավել ևս, որ պատրաստ էին ինչ գնով էլ լիներ՝ մինչ բնակչության ոչնչացումը կռվել մարդկության երջանկության համար: Աշխարհի համար կռիվը սկսվում էր: Այս կռվում սառը զենքը շուտով փոխվեց հրաձիգի: Այդ պատճառով սկսեցին հանդիպել թերահավատները, որոնք հանդիպելով փնթփնթում էին.
-Այսպիսի Աշխարհը չարժե փրկել: Նրան մինչ հիմնադրելը...իսկ հետո...
Ոիչ գլուխներ չէին թռնում, իսկ Աշխարհն ավելի խորն էր մխրճվում: Մահանալու համար հանուն նրա արդեն ավելի ու ավելի քիչ որսորդներ էին գտնվում, դրանից էլ հույս առաջացավ Նրա վրա, ով կզոհի իրեն, բարելավելով այն, ինչը նրան կթաղի: Իսկ եթե խելքը փնտրում է՝ նա գտնում է:
Այդպես ամեն տեղից սկսեց հնչել.
-Գեղեցկությու՛նը կփրկի Աշխարհը:
Գեղեցկության դեմ ոչ ոք ոչինչ չուներ, և բոլորը ցանկանում էին ծանոթացնել նրան Աշխարհի հետ՝ նայելով, թե ինչ կստացվի նրանց միությունից: Ոմանք այդպես երազելով էլ ասում էին.
-Գնար գոնե նա...Աշխարհի հետ:
Լուրերը Գեղեցկությանն էլ հասան: Նա զարմացավ.
-Աշխարհը գիտի՞ իմ մասին: Խեղճ...Նայե՞մ նրան ինչ է: Ուրախացնեմ դժբախտին...Միգուցե, դատապարտվածին: Ինչպե՞ս է նա ապրում առանց ինձ:
Գեղեցկությունն Աշխարհ իջավ, չիմանալով որքան գարշելի է, և հասկացավ, որ սարսափելի՛ վայր է եկել:
«Հնարավո՞ր է արդյոք փրկել այսպիսիին,-մտածեց նա,-և արժե՞ արդյոք»:
Այդ պահին Աշխարհը հայացք գցեց Գեղեցկության վրա, և սկզբում զարմացավ, քանի որ ոչ մի նման բան չէր տեսել, իսկ հետո զզվանքով ծռմռեց շրթունքները.
-Նա այլանդակ է:
Նա այլ կերպարների էր սովոր:
Նրանում վատ չտեղավորված ձայնակցողները խմբով շարունակեցին.
-Ա՛յո: Սա նա չէ, ով կփրկի մեզ: Ուրիշ փրկիչ է պետք: Նա, ով մեր հոգիները կփրկի մարմիններից: Հոգիները մեղավոր չեն նրանում, ինչ անում են մարմինները: Մարմիններ՝ ահա մեղքի և անկատարելության բուծարանը: Նա, ով ստեղծել է մեզ այդպիսին, նա էլ պետք է պատասխանի, այլ ոչ մենք:
Բայց այդտեղ Աշխարհն ասաց.
-Ես ինքս եմ ինձ այսպիսին ստեղծել և ինձ բավարարում է: Ու՞մից, ումից է պետք ինձ փրկել: Ինքս ինձնի՞ց: Բայց չէ որ ես՝ դա դուք եք:
-Որքան ճիշտ ու խորն է...-նկատեց մի հեղինակություն, իսկ նրա հետևից էլ մյուսները:
Նրանց բացակայությամբ, ովքեր դեռ կարող էին զբաղվել դրանով, հենց մենք ենք դարձնում Աշխարհն անտանելի: Իսկ հաղթել պատերազմն ինքներս մեր դեմ՝ շատ ավելի բարդ է...
ԵՎ դադարեցին մտածել, որ Աշխարհն ինչ-որ բանի կարիք ունի:
«Ի՞նչ հիմարություն եկավ մեզ վրա,-զարմանում էին,-ճիշտ խավարում էր: Մեր Աշխարհը հիասքանչ է, պարզապես այլ կերպ: Ապրում ենք մեզ համար, և լքել այն ոչ ոք էլ չի շտապում: Ով գիտի, կա արդյո՞ք ուրիշը: Իսկ եթե նույնիսկ կա, արդյո՞ք ավելի լավ կլինի...»
Ալեքսանդր Բելլից
Քրիստիան Շլոե "Մեծ Փախուստ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան