Այսօր Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ բավական խիստ հականատօական հայտարարություն է արել մեծամասնության ներկայացուցիչ, պատգամավոր Գոգի Քավթարաձեն, ով կոչ է արել համապատասխան մեսիջներ հասցնել ՆԱՏՕ-ին:

 


Պատգամավորը մասնավորապես նշել է.՛՛Կարող է իմ հայտարարությունը տարօրինակ թվա և քննադատության արժանանա, սակայն, ցանկանում եմ հարցադրում անել՝ ինչ են մեզ խնդրել տալիս ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար, բազմաթիվ մեր զինվորներ կռվում են ՆԱՏՕ-ի առաքելություններում անդամ երկրների զինվորների հետ կողք-կողքի, նրանց հետ հավասար, բայց Վրաստանը, որը թերևս որոշ անդամ պետություններից ավելի արժանի է լինել դաշինքի կազմում, դեռևս չի ստացել անդամության հրավեր: Ուստի եկեք մեսիջ հղենք ՆԱՏՕ-ին ու հասկացնենք իրենց, թե ինչ ենք ուզում ասել սրանով՛՛:

 


Նշված ելույթը լուրջ քննադատության է արժանացել խորհրդարանական ընդդիմադիր ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ կուսակցության պատգամավորների կողմից, ովքեր նշվածը որակել են սադրանք և հակապետական հայտարարություն՝ մեղադրելով կառավարող ՛՛Վրացական երազանք՛՛ կոալիցիային երկրի հիմնական արտաքին ուղղուց շեղվելու փորձերի մեջ՝ կոչ անելով վերջիններին դադարեցնել հակաեվրոպական գործելաոճը:

 


Իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն իրենց գործընկերոջ անսպասեռլի հայտարարության կապակցությամբ նշել են, որ Քավթարաձեի տեքստի բովանդակությունն արտահայտում է իր սեփական կարծիքը, և այն չի արտացոլում ՛՛Վրացական երազանքի՛՛ դիրքորոշումը:

 


Անհասկանալի է, սակայն... վերոնշյալ պատգամավորը մի քանի ժամ անց կրկին հանդես է եկել հայտարարությամբ, պնդելով, որ իր միտքը սխալ է հասկացվել, քանի որ ինքը նկատի է ունեցել, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի գործընկերն է և անհրաժեշտ է արագացնել անդամության գործընթացը:
Հ.Գ. Թերևս պատգամավորի արդարացմանը կարելի էր հավատալ, այն դեպքում, եթե չլիներ իր կողմից վերոնշյալ հայտարարությունն ընթերցելու տեսանյութը, որտեղ ամեն ինչ պարզ լսելի և դիտելի է:

 

 

Ալիկ Երոյանց