Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2015թ. հունվար-մայիս ժամանակահատվածում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ երկրի համախառն ներքին արդյունքի իրական աճը կազմել է 2.1%, ընդ որում մայիսը մայիսի նկատմամբ աճել է 2.5%:
ՀՆԱ-ի աճին նպաստել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, փոքր աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում, աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում' գրեթե բոլոր հոդվածներով, հատկանշական է շինարարության ոլորտի 50%-անոց աճը, որը նախորդ տարի էր դուրս եկել ճգնաժամից:
ՎՀ-ում սպառողական գների իդեքսը կազմել 3.5%, իսկ արտադրական գների ինդեքսը' 9%: Ինչը նշանակում է, որ նախորդ տարվա վերջի և այս տարվա սկզբի լարիի արժեզրկումը դոլարի նկատմամբ դեռ վերջնական արդյունք չի գտել սպառողական գների վրա և մինչև այս տարվա վերջ գնաճի տեմպերը կարագանան:
Չնայած տարածաշրջանային անկայուն դրությանը, և տարածաշրջանի ամենամեծ երկու տնտեսությունների կրճատմանը' ՎՀ-ում առևտրի շրջանառությունը դեռևս չի նվազել, այսինքն տնային տնտեսությունների գնողունակությունը չի ընկել: Սակայն 13%-ով նվազել է արտաքին շրջանառությունը' հունվար-մայիսին կազմելով 3.9 մլրդ. դոլար, ընդ որում արտահանումը նվազել է 24.8%-ով, իսկ ներմուծումը նվազել է 9%-ով: Այդպիսով արտահանում-ներմուծում հարաբերությունը կազմել է 0.29, իսկ զուտ արտահանումը նվազել է կազմելով -2.1 մլրդ. դոլար, ինչը հավելյալ ճնշում է գործադրում երկրի վճարային հաշվեկշռի վրա:
Տնտեսական անկյուն