Այս օրերին շատ են տարածում 1988 թվականի' Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած աննախադեպ ու մարդաշատ ցույցի ֆոտոները ու մտածում՝ մենք կարանք սենց ցույց անենք…
ՈՉ, չեք կարա, քանի որ.
Էն ժամանակ աստղեր չկային, որ գալիս էին ցույցի՝ ստատուս գրելու, սելֆի անելու ու հետո տներով գնալու համար:
Էն ժամանակ գռանտակերներ չկային, որոնք գալիս են հատուկ նպատակով ու ավարտելուց հետո պօ դամամ:
Էն ժամանակ ակտիվիստիկուհիներ չկային, որոբք գալիս էին Բաղրամյան պողոտա, որ ՖԲ-ի նկար անեն ու գրեն. “ErexEq es el em stex eka”
Էն ժամանակ միմիլիոն հատ կուսակցություն չկար, որ ամեն մկեը շարժվեր իրենց շեֆերի ասելով:
Էն ժամանակ ձևի համար պայքարողներ չկային:
Էն ժամանակ մարդիկ իրականում պայքարում էին իրենց ապագայի ու ձեր (իրենց երեխաների) ապագայի համար:
Էն ժամանակ չկար ոչ մի սոցցանց, ու մարդիկ քաղմաս չէին ընկնում, որ ՖԲ-ում ստատուս գրելու բան ունենային:
Էն ժամանակ չկար մարդկանց մի զանգված ովքեր ինքնահաստատման կարիք ունեին:
Էն ժամանակ չկար թիթիզիկներ, որոնց ցույցի էին գալիս, որ տղաների ուշադրության կենտրունում լինեն:
ու վապշե էն ժամանակը ու էս ժամանակը իրար հետ ոչ մի համեմատության եզրեր չունեն:
Անկախ Հայաստան