Սարից իջան քաղաք... Համբոն Գիքորին քաղաք տարավ լավ կյանքի համար... վերջը մեռցրեց իր մատղաշ էրեխուն... Հանդուրժողները ավելի քան մեղավոր են, որովհետև Գիքորի օրին ընկնելը ավելի քան մեր մեղավորության արդյունքն է:

 

Համարվում է արդյո՞ք սուտը սուտ, եթե բոլորը գիտեն, որ դա սուտ է: Բավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից: Իրավունք ունի միայն քաղաքացին, իսկ պարտականություն' իշխանությունը, երբ պետք է դա վերջիվերջո ականջի օղ դարձնեք, ականջներիդ փակցրած ման գաք... էհ... Ուտելու կռիվ է՝ պայքար... իսկ ես իրական պայքարների մասին եմ խոսում... Մենք միշտ ողբացել ենք, հետո ինչպես որ հարկն է կորցրել, հետո հավաքվել ու թաղել ենք... Թաղել ենք, կորցրել, բայց մինչ օրս խելքի չենք եկել... Դիվանագիտությունը մեծ ու փոքր չի լինում... Կամ այն ունես կամ՝ ոչ... Սովորեցինք լացով ներկայանալ աշխարհին, այլ ոչ դիվանագիտությամբ...

 

Ու հենց այդ ընթացքում կորցրեցինք անկախությունը, երկիրն էլ նվեր արեցինք... Ոմանք գոռոզ են, ոմանք ուղղակի իրենց պոռնկությունից են գոռոզ, ոմանք էլ գոռոզ են, որ ձեռնապահ են մնացել պոռնկությունից … մինչդեռ բոլորն էլ ըստ նախասիրությունների հիմնավոր, անհիմն՝ գոռոզ են... Հպարտություն եմ ուզում. հպարտ մարդիկ շա~տ են պակասել...

 

Արթուր Հայրապետյան