Երկրաջերմային էներգետիկան համարվում է մեր երկրի էներգետիկ համակարգի հեռանկարային ոլորտը: Այն հիմնված է երկրագնդի միջուկից դեպի երկրի մակերևույթ բարձրացող բարձր ջերմաստիճանի ջրերի և գոլորշիների վրա:

 

Երկրաջերմային էներգետիկայի հեռանկարային լինելու մասին է վկայում այն, որ Կառավարություն-ՀԲ համագործակցության շրջանակներում, մի քանի շաբաթ առաջ Հայաստանին 8.5 մլն. դոլար դրամաշնորհ է հատկացվել «Երկրաջերմային հետախուզական հորատման» ծրագրին : Ծրագրով նախատեսվում է հետախուզական հորատանցքեր հորատել Կարկառ տեղամասում' պարզելու համար տեղամասի պիտանելիությունը:
Եվս մեկ ծրագրիր իրականացվել է Ջերմաղբյուր տեղամասում: Այնտեղ հնարավոր է կառուցել կայան, որի ընդհանուր հզորությունը կլինի 25 ՄՎտ: Ներդրումային ծախսերը կկազմեն մոտ 40 մլն. դոլար, կայանի տարեկան արտադրողականությունը կկազմի 195 մլն. ԿՎԺ ն, արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կկազմի 2.44 ցենտ/ԿՎԺ (11.5 դրամ);

 


Ընդանուր առամամբ ծրագրի տևողությունը կազմելու է 30 տարի: Այս ներդրումային ծրագրերը վկայում են, որ էներգետիկ անվտանգության մեջ նման ոլորտի զարգացումը օրակարգային է:

 

Մարինա Ներսեսյան