ՀԷՑ-ը ստեղծվել է 2002 թվականին, որից 4 տարի հետո էլ դարձել է Ինտեր Ռաո ԵԵՍ դուստր ընկերությունը: Տարիների ընթացքում վերջինս կուտակել է մի շարք ծախսեր, որից 37 մլրդ դրամը ՀԾԿՀ-ն համարել է ընդունելի, քանի որ դրա պատճառները եղել են ատոմակայանի տուրբինի չպլանավորված 88 օր վերանորոգումը, սակավաջրությունը և այլն: Վերջինիս արդյունքում 2014 թվականին էներգիայի սակագինը բարձրացվել է 4 դրամով, ինչն էլ տարեկան ապահովել է լրացուցիչ 14 մլրդ. դրամ:

 

Այս տարի արդեն դրամի արժեզրկման հետևանքով 5 ընկերություններ հայտ ներկայացրեցին իրենց վաճառած էլ.էներգիայի սակագինը բարձրացնելու խնդրով: Այսպիսով 24 մլրդ. դրամը փոխհատուցելու նպատակով ՀԾԿՀ-ը որոշում ընդունեց էլ.էներգիայի սակագինը բարձրացնել ևս 6.93 դրամով, որին ի պատասխան ՀԷՑ-ը հայտաարեց, որ այդ սակագինը բավարար չէ էներգիայի անխափանությունն և անվտանգությունը ապահովելու համար
Եթե խորը դատենք, ապա կարող ենք փաստել, որ ՀԷՑ-ի ներկայիս շահագործողը ուղղակի վտանգ է ներկայացնում երկրի էներգետիկ անվտանգությանը: Ուստի էներգետիկ հետագա անվտանգությունն ապահովելու համար պետք է զարգացնել վերականգնվող էներգետիկայի ճյուղերը'արևային, հիդրոթերմալ էներգիա և այլն, որոնք տարեց տարի ավելի էժան էներգիա են արտադրում: Բացի դա ավելացնել Երևան Ջեկ-ի հզորությունը և ամբողջ հանրապետությունում ներդնել էնեգախնայող համակարգեր'ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելով, անհրաժեշտության դեպքում նույնիսկ բնակիչներից էլ.էներգիա գնելով:
Այսպես հնարավոր կլինի Հրազդանի Ջէկ--ի և այլ նմանատիպ թանկ էլ.էներգիա արտադրող ընկերությունները օգտագործել, որպես պահուստային հզորության աղբյուր:

 

Անի Սանոսյան