2015թ առաջին 6 ամիսներին գազալցակայաններում պայթյունի 4 դեպք է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 2 հոգի: Այս դեպքերից հետո, որոշում էր կայացվել ՏԿԱԻՆ-ում ձևավորվել հանձնաժողով, որը ուսումնասիրելու էր գազալցակայնների վիճակը:
Հանձնաժողովի ձևավորումից երկու շաբաթ անց ստուգման են ենթարկվել մոտ 400 գազալացակայաններ:
Մասնագետներն արդեն հասցրել են ուսումնասիրել Կոտայքի, Լոռիի, Արագածոտնի մարզերի գազալցակայանները, իսկ այժմ ընթացքի մեջ են աշխատանքները Շիրակի մարզում:
Արդեն իսկ ավարտված ստուգումների արդյունքում փակվել է 7 գազալցակայան՝ որից 3-ը Երեւանում ու 4-ը մարզերում :

 

Ստուգումների արդյունքում տուգանքի են ենթարկվել մոտ 14 ընկերություն: Տուգանքը կազմել է մոտ 1մլն դրամ:
Համեմատած քիչ են այն խախտումները, որոնք արվել են հրդեհային նորմերի խախտման պատճառով: Իսկ ինչ վերաբերում է առանց փորձաքննություն անցնելու գազալցակայանը շահագործելու համար, ապա նման խախտման համար ընկերությանը տուգանում են 1մլն դրամի չափով:
Այժմ հրահանգված է բոլոր գազալցակայններին լիցքավորելուց առաջ պահանջել գազաբալոնի փաստաթղթերը:

 

Անի Սանոսյան