Էներգետիկ համակարգում առկա որոշակի խնդիրներն ու բացթողումները խարխլել են ամբողջ համակարգի անվտանգությունը:
Էներգետիկ համակարգն այսօր կանգնած է մի քանի լուրջ մարտահարավերների առջև:
Գոյություն ունեն մի շարք բացասական գործոններ (դրանցից են բխում մարտահրավերները), որոնք էներգետիկ համակարգի անվտանգության համար ունեն ռազամավարական նշանակություն: Թվենք մի երկուսը.
1. էներգետիկ համակարգի գործունեությունը հիմնականում գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Ինչպես հիշում ենք Որոտան հիդրոկասկադը հանձնվեց ամերիկյան ընկերությանը: Բնականաբար այս քայլով նպատակ կար թուլացնել ռուսական մենաշնորհը էներգետիկ համակարգից: Այնուամենայնիվ սրանից իրավիճակը չի փոխվում:
2. էլեկտրաէներգիայի ստացման ռեսուրսների 70%-ը, իսկ էներգիայի մյուս աղբյուրների 100 %-ը ապահովում ենք արտաքին աշխարհից: Փաստացի Հայաստանն իր էներգետիկ անկախությունը հիմնականում հիդրոռեսուրսների հաշվին է ապահովում:
Էներգետիկ հումքի հիմնական մատակարար երկիրը նույնպես Ռուսաստանն է: Իրանը թեև գազ է մատակարարում բարտերային սկզբունքով, սակայն այս երկրի դերը առաջնային չէ, ընդհանուր պատկերը դրանից չի փոխվում:
Այսինքն, ոչ Ռուսաստանը բացի մեր էներգետւ համակարգը շահագործելուց նաև հանդիսանում է էներգետիկ հումքի հիմնական մատակարար երկիրը:
Այսպիսով, Ռուսաստանի հսկողության տակ է գտնվում հումքի մատակարման, էներգիայի արտադրության, բաշխման և սպառողներին մատակարման շղթայի հիմնական հանգույցները, որը էլ ավելի խոցելի է դարձնում մեր էներգետիկ համակարգը:
Արման Ղարիբյան