Օդային տրանսպորտի ոլորտում հայ-վրացական համագործակցությունը նոր փուլ է թևակոխում: Հունիսի 29-ից պաշտոնապես վերաբացվեց Երևան-Թբիլիսի ավիաչվերթը, որը կգործի կանոնավոր՝ շաբաթական 4 անգամ: Տոմսի արժեքը սահմանված է մեկ ուղղության համար 55 եվրո, թռիչքի տևողությունը կկազմի 40 րոպե:
Սա հիրավի ակնառու առաջընթաց է հայ-վրացական հարաբերությունների, մասնավորապես՝ տրանսպորտային, այս դեպքում՝ օդային փոխադրումների առումով: Օդային հաղորդակցությունը կարևոր այլընտրանքն է երկու երկրների համար:

 

Երևանից Թբիլիսի հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, այդուհանդերձ մի շարք առումներով նաև Երևան-Թբիլիսի չվերթի իրականացման անհրաժեշտություն կար, ինչն արդեն իրականություն է:
Նշենք, որ հատկապես ամառային սեզոնին մեծ թվով զբոսաշրջիկներ հնարավորություն կունենան օգտվել նշված ուղղությունից:

 

Ի դեպ, Երևան-Թբիլիսի չվերթը կիրականացնի վրացական Georgian Airways (Airzena) ընկերությունը:
Երևան-Թբիլիսի առաջին ավիաթռիչքը կայացավ 2009թ-ի ապրիլի 14-ին: Այդ ժամանակ ևս պահանջարկը մեծ էր: Չվերթներն իրականացրել է Արմավիա ընկերությունը, սակայն վերջինս դադարեցրել էր իր գործունեությունն այդ ուղղությամբ, և չվերթը հանվել էր' 2011-ին:
Հ.Գ. Մաղթենք բոլոր ուղևորներին և կազմակերպիչներին բարի երթ:

 

Ալիկ Էրոյանց