Այս նկարներից յուրաքանչյուրը ԱՄՆ ոստիկանության համար օրինական հիմք կլիներ, ցույցը ցրելու, երեխայի ծնողին ձերբակալելու, ծնողական իրավունքներից զրկելու պահանջով դատարան մտնելու։ Հիմնավորումը այն է, որ ծնողի անպատասխանատվությունը վտանգի տակ է դնում երեխայի կյանքը և առողջությունը։

 

Ծնողը չի գիտակցում, կամ ադեկվատ չի գնահատում զանգվածային բողոքի ցույցի, որտեղ ներկա է ավելի քան հազար մարդ մանկահասակ երեխային սպառնացող վտանգները։ Ի դեպ վտանգը ավելի առարկայական է ու մեծ, երբ զանգվածային հավաքի բացահայտ պատասխանատու չկա։
Ամբողջ աշխարհում եթե ծնողը իր երեխային վտանգի է ենթարկում միջամտում է պետությունը։ Մեր երկրում ոստիկանությունը նման երևույթի վրա աչք է փակում։

 

 

 

Նարեկ Մալյան