Ի՞նչն է ազդել հոսանքի թանկացման վրա
Էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի ժամանակ ՀԷՑ-ը ներառել էր ընկերության ներսում կատարված բոլոր հնարավոր ծախսերը, առանձնատան վարձակալությունից մինչև թանկարժեք մեքենաներ ու դրանց համար վառելիքի վճար: Իրականում դա ահռելի գումար էր կազմում և չպետք է դա ազդեր էլեկտրաէներգիա սպառող քաղաքացիների վրա:

 

Իրականում ինչ գործոններ են ազդում էլեկտարէներգիայի սակագնի 6,93 դրամ թանկացման վրա: Պատճառներից մեկը վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր:
Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքը ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր:

 

Արմեն Վարդանյան