Հարգելի դիմորդներ և ծնողներ,

 

Ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերը փորձեմ խմբավորել և պատասխանել:

1.Քննության դրական նվազագույն միավորի շեմը չի փոխվելու, 7.5 միավորը մնալու է:

 

2. Այս պահին անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ, քանզի առջևում է քննությունների լրացուցիչ փուլը:

 

3. Քննութոյւնների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ունեցող դիմորդները կարողանան կողմնորոշվել:

 

4. Անհաջողոթյան մատնված դիմորդները կկարողանան իրենց ուժերը փորձել նաև հեռակայի ընդունելության ժամանակ:

Հաջողություն եմ մաղթում բոլորիդ:

 

Արմեն Աշոտյան