Հարգելի ռուս լրագրողներ, ռուսալեզու քարոզչամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանում հակառուսական տրամադրություն չկա, իսկ Ռուսաստանում նման պատրանք ստեղծելը ռուսական խոսափողներով ու ռուսական տեսախցիկներով ուղղակի անթույլատրելի է:
Չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանում բավականին մեծ հայկական համայնք կա, մեծ թվով հայեր են ապրում այնտեղ, ուստի ձեր իսկ պետության ներսում մի բորբոքեք ազգայնականություն: Դուք համարվում եք ձեր երկրի հասարակական կարծիքը ձևավորող գործիքը, իսկ չե՞ք կարծում, որ ձեր մոտ հասարակական տրամադրությունները կարող են փոխվել հայերի նկատմամբ:
Վերջապես ամեն ինչի մեջ արևմտականության «պոզեր» փնտրելը բարդույթ է դաառնում: Չի կարելի ամբողջ մի հասարակություն բարդութավորել ձեր ապատեղեկատվություններով:
Դեռևս ապատեղեկատվությունների տարածման անվանակարգում ազգային լրատվամիջոցների մեջ առաջատաի դիրքերում է ադրբեջանական քարոզչամեքենան, մի ձգտեք հավասարվել նրանց:
Վահագն Սարոյան