Բոլորս ենք երևի նկատել, բայց չեմ տեսել, որ սա ձևակերպվի. Բաղրամյան փողոցոււմ տեղի ունեցող ակցիաները ծնվեցին ֆեյսբուքում, կազմակերպվեցին ֆեյսբուքով, կոորդինացվում են ֆեյսբուքի միջոցով, իսկ մասնակցող մարդկային զանգվածը առավելապես ֆեյսբուքյան օգտատերեր են։ Ֆեյսբուքցիները իրենց պրոֆիլներից դուրս են եկել փողոց...
Ու թերևս հենց սրանով է պայմանավորված այն սյուռեալ մթնոլորտը, այն հակասությունների գեղեցիկ կոնտրաստը, սրամտությունը, բազմազանությունն ու դրականի և բացասական լիցքերի զարմանալի համադրությունը, որին ականատես ենք լինում։
Դեռ չէր եղել, որ ֆեյսբուքցիներն ու ոչ միայն իրար գլուխ հավաքվեին այսպիսի մասշշտաբներով։ Տրանսպորտի թանկացման ժամանակ էլ, շարժիչ ուժը ֆեյսբուքն ու ֆեյսբուքցիներն էին, բայց այն ժամանակ մարդիկ ցրված էին քաղաքով մեկ, իսկ այժմ կենտրոնացած են մի քանի քասռակուսի կիլոմետրի վրա։
Ու ասեմ Ձեզ, սա հրաշալի է, որովհետև առ այսօր մենք տեսնում ենք ֆեյսբուքում հանդիպող այն դրական բազմազանությունն ու բազմակարծությունը, բարեհոգությունը ու երիտասարդական ավյունը և չենք տեսնում, կամ էլ գրեթե չենք տեսնում ֆեսյբուքի բացասական կողմերը՝ ի դեմս ֆեյք պատվեր կատարողների և մանր սադրանքների։ Ահա և եկավ այն օրը, երբ հասարակությունը սկսեց պրակտիկ օգուտ քաղել համացանցի ընձեռած հնարավորություններից։
Գոռ Սաղաթելյան