Հոսանքի թանկացման դեմ ակցիան շարունակվում է: Եթե գլոբալ նայենք, ապա կարող ենք փաստել,որ այսօր տիրում է որոշակի անորոշություն: Պայքարի իրական կազմակերպիչներն այլևս առաջնագծում չեն: Առհասարակ, այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ ովքեր են ղեկավարում ցույցը կամ ընդհանրապես կան արդյոք ղեվարաներ, թե ոչ: Այնուամենայնիվ, դեռ շուտ է ինչ որ եզրակացություններ անել. իրադարձությունների հետագա զարգացումներն ավելի կհստակեցնեն պատկերը:
Ինչևէ, ուզում եմ խոսել մեկ այլ կարևոր փաստի մասին: Այս երկու օրերի իրադարձությունները չէին վրիպել միջազգային հանրության աչքից:

 

Երեկվանից ռուսական, ուկրաինական լրատվական դաշտում պարբերաբար հայտնվում են նյութեր կապված Երևանում տեղի ունեցող դեպքերի հետ: Պետք է ասենք, որ զուգահեռներ են անգամ տարվում մայդանում տեղի ունեցած իրադարձությունների և Երևանում հոսանքի դեմ պայքարի միջև:
Ինչ խոսք, փաստերն ու իրադարձությունները խեղաթյուրվում են և այդ փաստից օգտվում է նաև ադրբեջանական քարոզչամեքենան:
Այս իրադարձությունների ֆոնին բավականին արտահայտիչ ընգծվում է արտասահմանում ապրող մեր հայության կոմից կազմակերպվելիք ակցիաները: Ինչպես տեղեկանում ենք, Գլենդելի և Թբիլիսիի հայությունը մտադիր է անկացնել բողոքի ակցիաներ ընդեմ Հայաստանում հոսանքի թանկացմանը:
Առանց այդ էլ այս մի քանի օրերի ընթացքում ինֆորմացիոն պատերմազմ է տեղի ունենում հայկական տեղեկատվական պլատֆորմում: Մի կողմից ադրբեջանական բարբաջանքներն են, մյուս կողմից կիևյան մայդանների մասին խեղաթյուրված հոսքերն են:

 

Պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել:
Բոլորը պետք է հասկանան, որ սա այն թեման չէ, որ համարենք ճնշում է գործադրվում իշխանությունների վրա: Դրսից կազմակերպող ակցիաներն այլ երանգ են հաղորդում սոցիալական խնդիրներին: Բացի դա Հայաստանի դեմ ուղղված ակցիաները ճեղքեր են առաջացնում ոչ թե իշխանության մեջ, այլ պետության:
Կարծում եմ' դրսի հայությունը իր ռեսուրսները լավ կլինի օգտագործի Ցեղասպանության ճանաչման, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում: Այսինքն բոլոր ռեսուրսները կարելի է ծառայեցնել Հայաստանի համար լոբբի իրականացնելու համար, այլ ոչ թե այս ակցիային աջակցության հայտնելուն:

 

Կարեն Մկոյան