Երբ, երեկ անարգանքի սյունին էին գամում Աշոտյանին ու Ֆարմանյանին, դա ինչ որ չափ հասկանալի էր, որովհետև մարդկանց մոտ նրանք ընկալվում էին, որպես ՀՀԿ-ի մարմնավորում, իսկ ՀՀԿ-ն իր հերթին ընկալվում է, որպես չարիքի մարմնավորում։ Իմ կարծիքով, սակայն, Աշոտյանի ու Ֆարմանյանի քայլը գովելի է, որովհետև երկուսն էլ խելացի տղերք են ու չէին կարող չիմանալ, որ իրենց մեղմ ասած սառն են դիմավորելու ու չեմ կարծում, որ իրենք հույս ունեին փիառվելու։ Ի վերջո, չի կարելի բացառել, որ այս մարդկանց մոտ էլ կա երբեմն արդար գործին զորակցելու ցանկություն։

 

Իսկ այ ինչը մեղմ ասած դուրս չեկավ ու ինչը բարկացրեց, դա այն էր, որ ոչ ոք ոչ միայն սուլոցներով չդիմավորեց նույն Քոքոբելյանին, այլ նաև այն, որ Ազատ Դեմոկրատների երիտթևն ակտիվորեն ներգրավված էր առաջնագծի քննարկումներում։ Հիշեցման կարգով ուղղակի նշեմ, որ նույն Քոքոբելյանը ծպտված օլիգարխ է, ընդ որում, հանդիսանում է մի շարք փոքր ՀԷԿ-երի սեփականատեր ու ով-ով, բայց ինքը հաստատ դժգոհ չի էլեկտրաէներգիայի սակագնի թանկանալուց, առավել ևս, երբ 2016-ին ատոմակայանի փակվի, այդ թվում նաև իր բիզնեսն է գերշահույթ ունենալու։ Ու այդքանով հանդերձ, եկել են սուրբ են խաղում ցուցարարների մոտ, իսկ ցուցարարներն էլ՝ բանից բեխաբար, որ այս խնդրի իրական մեղավորներից մեկն է իրենց կողքը, հարձակվել են Աշոտյանի վրա։

 

Գեղամ Ասլամազյան