Այսօր մենք հասարակությունում խնդիր ունենք «քաղաքական» և «քաղաքացիական» տերմինոլոգիաների բովանդակության ճիշտ ըմբռնման հետ: Սակայն սրանում քաղաքացին չէ որ մեղավոր է միայն: Իրենց սպառած կամ նոր դաշտ մտած քաղաքական ուժերը ամեն ինչ անում են, որ մարդկանց մանիպուլացիայի ենթարկեն: Բոլորս գիտենք, որ «Ոչ թալանին»-ը բացառապես քաղաքացիական նախաձեռնություն է: Բայց ովքեր որ մասնակցում էին կամ դեռ այնտեղ են բողոքի երթ-ցույցին ամենուր ականատես էին լինում այդ «տարրերային» ուժերի քողարկված, թե բացահայտ «բնակիչներին»՝ իրենց յուրահատուկ կեցվածքով: Ամեն վարկյան առանց ալարելու, տարբեր պոզաներով նկարվում՝ սելֆիներ էին անում:

 

Նույնիսկ իրենց պաստառներով կամ դրոշներով էին փչացնում քաղաքացիականի հիմնական նպատակը: Եվ այդքանով դեռ չբավարարված մի հատ էլ փորձում էին արդեն բոլորիս ականջներին «ծեծված» արտահայտություններ բացականչել: Ամեն դեպքում, չնայած գործադրած ճանգերին, կարծես թե էլի չէր ստացվում այսպես ասած «էժան այդ դիվիդենտը շահել»:

 

Աշոտ Ծորմուտյան