Մի անգամ Ջամուշին ինչ-որ մեկն ասաց, որ Աստված իբր վատ չէ տեղավորվել՝ ինքը գործերը խճճել է և հեռացել, և ոչ մի բանի համար չպատասխանելով, միայն դիտում է վերևից, թե ինչպես ենք մենք այն ուտում, և հետո էլ դեռ դաում է դրա համար:
Ջամուշը պատասխանեց.
-Ընդհանուր առմամբ, «գործերը խճճել է» Աստված նրանով, որ ստեղծել է մեզ և ազատություն տվել...Իսկ դա ոչ բոլորին է դուր գալիս,-և նայեց դժգոհին:
Նա միայն անխրախուսաբար հեծկլտաց:
Ջամուշը շարունակեց.
-Մի անգամ, ես լսել եմ մի մարդու մասին, ով կարծում եմ կյանքի ընթացքում կհամաձայնվեր քեզ հետ, եթե այն ժամանակ հետաքրքրվեր դրանով: Նա սովորական մարդ էր, ինչպես բոլորը, և միգուցե ավելի լավը: Թերևս երիտասարդ տարիքում ծնողներին շատ էր տխրեցնում, ինչի համար հետագայում, սեփական երեխաները նրանից վրեժ լուծեցին, նույնպես դա չհասկանալով, որպեսզի նա հասկանար, ինչպես էր ինքը վարվում նրանց տարիքում: Աստված բնավ չէր անհանգստացնում նրան, ինչպես և մյուսներին՝ մինչ Կարիքը զգար...

 


Նա կարծում էր, որ հավատ ունեն միայն հիմար մարդիկ, որ մարդ պետք է հասկանա, ոչ թե հավատա: ԵՎ ապրում էր խորը չմտածելով: Բայց անցավ ժամանակ և նրա ծնողները մահացան, իսկ երեխաները սփռվեցին աշխարհով մեկ՝ շուտով հիվանդացավ և երկար տանջվեց սիրելի կինը: Նա պարզապաես հուսահատվեց՝ տեսնելով նրա տառապանքները: Բայց ոչինչ չէր օգնում: ԵՎ այդ ժամանակ նա բղավեց.
-Տե՛ր Աստված: Եթե դու կաս՝ պատասխանիր: ինչի՞ համար է նրան այս ամենը: Եթե ես ճիշտ չեմ ապրել, ապա ինձ պատժիր նրա փոխարեն: Նա ոչնչում մեղավոր չէ...
Բայց նրա ճակատագրում ոչինչ չփոխվեց: Այդ ժամանակ նա սկսեց խնդրել Աստծուն դադարեցնել նրա տառապանքները, եթե չի կարելի ոչնչով օգնել: Լսեց նրան Աստված, թե կինը հասավ իր տառապանքների վերջին, բայց շուտով նա էլ մահացավ:

 


Թաղմանը եկան երեխաները: Առաջարկեցին ծերուկին ապրել իրենց հետ ըստ ընտրության, կամ էլ հերթով, չնայած իրենք էլ հարուստ չէին: Չցանկանալով բեռ լինել նրանց համար՝ նա հրաժարվեց:
-Ես այստեղ, մեր սիրելիների հետ ինչ-որ կերպ կապրեմ,-պատասխանեց նա՝ նկատի ունենալով կատվին ու շանը:
Բայց հետո կատուն սատկեց, իսկ հավատարիմ շունը դրանից հետո միայն կես տարի ապրեց: Ծերուկն իր դժբախտության հետ մնաց մենակ: «Մի բան է ինձ մնացել,-մտածեց նա,-խնդրել գնալ այնտեղ, ուր գնացել են ինձ համար ամենաթանկ մարդիկ...Որպեսզի կրկին հանդիպեմ նրանց»:
Ամեն օր նա խնդրում էր դա, բայց Աստված նրան չէր վերցնում իր մոտ: Այդպես նա քրքրեց իր սիրտը, և վերջապես այն աշխարհ գնաց:

 


Այնտեղ Աստված ասաց նրան.
-Կարող ես ոչինչ չասել, ես ամեն բան գիտեմ քո մասին: Ամենից շատ քո հարազատներին դու ցանկանում ես այստեղ հանդիպել՝ հավերժությունում: ԵՎ ես քեզ հնարավորություն կտամ, բայց ինչպես դու այն կօգտագործես...Դու հրեշտակ կլինես մահկանացուներից մեկի համար: Իրավունք ունենալով գրել միայն նրա բարի և չար արարքները՝ ոչինչին չխառնվելով: Դու կկարողանաս պատասխանել նրան միայն ծայրահեղ դեպքում՝ եթե նա ինքը քեզ կդիմի: ԵՎ փրկել նրան քեզ չի կարելի: Բայց եթե անտանելի կդառնա՝ կարող ես հրաժարվել կամ նրան մահ ցանկանալ: Բայց եթե դու օգտագործես վերջին երկու հնարավորությունները, ապա հարազատներիդ չես տեսնի:
Նա պետք է խնամեր մի տղայի՝ մանուկ հասակից: Երեխան լավն էր: Երբ մեծացավ ավելի դուր եկավ՝ ուժեղ, անմիջական, անկեղծ: Անչափ ուրախանում էր նրա համար, շատ էր կապվել՝ ինչպես հարազատին: Անհանգստանում էր, երբ նա ամուսնացավ ոչ հավատարիմ գեղեցկուհւ հետ: Բայց սրտումինքն իրեն վրդովվում էր. «Դու շատ մաքուր ես ու դյուրահավատ...»: Նա նրա հետ երջանիկ էր ապրում, խնամում օտար երեխաների:
Բայց դժբախտություն եղավ՝ ծանր հիվանդացավ նրա սիրելին: Աստիճանաբար դադարեց ենթարկվել մարմինը: Կինը երկար չչարչարվեց նրա հետ և գնաց ուրիշի մոտ, իսկ երեխաներին հարազատները վերցրեցին: Այդպես էլ պառկած էր խեղճը իր մոր մոտ: Սիրտն առողջ էր, և դեռ երկար տարիներ կարող էր տանջվել, բայց անտանելի էր նրա համար այդպիսի կյանքը՝ մոր և իր համար բեռ էր:
ԵՎ մի անգամ, հրեշտակը խնդրանք լսեց վերցնել նրա հոգին՝ ազատելով նրան և մորը տառապանքներից:

 


ԵՎ չգիտեր հրեշտակը ինչպես վարվել: Խղճում էր տղային, բայց դրա համար չտեսնել իր հարազատներին...Նա հիշեց, որ մի ժամանակ նույն կերպ ինքն էր խնդրում՝ կնոջ համար, և իր համար: Շշնջաց հուսահատվածին. «Կօգնե՛մ, ընկերս»:
Հրեշտակը կրկին Աստծո առաջ էր:
Աստված հարցրեց.
-Ինչ է, հե՞շտ չէ ամեն բան տեսնել և ոչնչում չխառնվել: Քեզ մոտ միայն մեկն էր այդպիսին, իսկ ինձ մոտ նայիր ինչքա՛ն շատ են: Չօգտագործեցիր դու քո հնարավորությունը: Իսկ եթե օգտագործեիր, ո՞վ կլինեիր այդ դեպքում: Սրիկա՛: Գնա հարազատներիդ մոտ:
Ջամուշը վերջացրեց իր պատմությունը: Նա, ով հաստատում էր, որ Աստված վատ չէ տեղավովել, միայն ժպտաց.
-Չէ որ դա հեքիաթ է:
Ջամուշը հոգոց հանեց.
-Միթե՞ դու միայն դա հասկացար:
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Վարդերի այգին"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան