Ընտանեկան կյանքը միայն վարդերը, ոսկե մայրամուտները և այլ անհեթեթությունները չեն: Դա աշխատանք է: Եվ մարդը, որին սիրում ես, հազվադեպ է արժանի լինում քո մեծ սիրուն: Որովհետև իրականում ոչ ոք դրան արժանի չէ, քանի որ ոչ ոք չի վաստակել նման ծանր բեռը: Անխուսափելի են անկումը, հիասթափությունը, հավատի կորուստն ու տխուր օրերի հսկայական շարքերը: Կորցնում ես ավելին, քան ձեռք ես բերում:

 

Եվ ատում ես սիրելիիդ ոչ պակաս, քան սիրում ես: Բայց պետք է քշտել թևքերն ու աշխատել, սատանան տանի, ամեն ինչ անել սեփական ձեռքերով, քանի որ դա էլ հենց կոչվում է հասուն մարդ լինել:

ԴԵՆԻՍ ԼԻՀԵՅՆ
«Mystic River» գրքից

 

Հովիկ Չարխչյան