Բաքուն ինչպես միշտ չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։մՄրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։Այսօր էլ Սամվել Բարսեղյանը ,ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում,պարտություն է կրում,այն էլ 3:0 հաշվով։Բաքուն,անկախ նրանից,թե ով է մեր մրցակիցը,երկրպագում է մեր հակառակորդին այնպես,ինչպես իրենց մարզիկներին։
Սամվել Բարսեղյանից հետո ռինգ է դուրս եկել Նարեկ Աբգարյանը։Նարեկն ունեցել է բացարձակ առավելություն,սակայն մրցավարները երկու ռաունդներում միավորները տվել են հունգարացուն։Նարեկը երրորդ ռաունդն այնպես է անցկացրել,որ մրցավարներին այլևս անելու բան չի մնացել և նրանք հաղթանակը շնորհել են Նարեկին։Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։
Այս ճնշող մթնոլորտում թերևս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։Նրանք հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ։
Արթուր Գևորգյան