Քաղաքականությունն առաջին հերթին ինտելեկտուալ աշխատանք է, որի ամենակարևոր բաղադրիչը' նպատակի հստակ ձևակերպումից հետո, մեթոդաբանությունն է: Այսինքն ի՞նչ ենք անում ու ո՞նց ենք անում: Կարևոր է նաև մեթոդաբանության փիլիսոփայությունը:

 

 

«Միտինգ-երթ-ոստիկանների հետ բրթբրթոց» սխեման չի աշխատում: Ինչպես նաև կարևոր է ներդրված գործակալների չեզոքացման խնդիրը, որը կարող է հաղթահարվել միայն որոշումների ընդունման բաց և հանրության համար լեգիտիմ ձևերով: Որոշումների ընդունման փակ եղանակներ գոյություն չունեն, դրանք փակ են միայն հանրության համար, սակայն ոչ ոստիկանության: Օրինակ' Բաղրամյան 26 գնալու որոշումը միանշանակորեն սխալ ճանապարհ է, ավելի ազդեցիկ է կարևոր ճանապարհային հանգույցներում' օրինակ հենց Բաղրամյան-Պրոսպեկտ' Հրապարակ, Շրջանային, նստացույցերը և այդ ընթացքում ոստիկանների հետ լեզվակռվի և բրթբրթոցի մեջ չմտնելը: Թող տանեն ԿՊԶ-ները լցնեն մի քանի հազար մարդու:

 

 

Մյուս կարևոր խնդիրը ինքնակազմակերպվելն է, սկայն ոչ «միտինգային մաշտաբի», այլ բազմաթիվ խմբերի, որոնք պետք է ակցիաների ժամանակ կարգ ապահովեն' առաջին հերթին ուղղարկված կրիմինալից, հաջորդ փուլում կձևավորվեն կազմակերպված խմբեր, որոնք, օրինակ' կարող են այլ կազմակերպված ակցիաներ իրագործել: Միտինգներին ուղղարկված կրիմինալի դեմը առնելը ամենադժվար հարցն է լինելու: Դա հաշվի առեք:

 

 

Կան նաև այլ եղանակներ: