Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները կատարել էին տարբեր կանխատեսումներ: Դրանք մեծամասամբ բացասական երանգ ունեին:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները մեղմ ասած լավատեսական չէին: Վերջինս կարծում էր, որ Հայաստանը տարին ամփոփելու է 0 տոկոս տնտեսական աճով:
Այսօր արդեն պատկերը փոքր ինչ փոխվել է: Կարծես միջազգային կառույցները վերանայել են իրեց կանխատեսումները:

 

ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Սանչեսը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ տնտեսությանն առնչվող մի քանի հարցերի: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի տնտեսական վիճակև ու արդյոք ունենալու ենք տնտեսական անկում, Թերեզա Սանչեսը պատասխանել է. «Մենք արդեն փոխել ենք մեր կանխատեսումը և այլևս բացասական չենք տեսնում: Քանի որ Ռուսաստանում կայունանում են նավթի գները՝ 120-ից 60 դոլարի շրջանում: Ռուսաստանի շինարարության ծավալները առաջին եռամսյակում կայունացել են 1,9 տոկոսի շրջանում»:

 

Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ԱՄՀ-ն վերջնական կարծիք այսօր դժվարանում է հայտնել: Վերլուծություններն ու ուսումնասիրությունները կատարվելու են սեպտեմբերին, քանի որ այդ աճը կախված է վարվելիք քաղաքականությունից: Եվ քանի որ Հայաստանի տնտեսական զարգացումները կապված չեն միայն Ռուսաստանի հետ, շատ կարևոր է նաև, թե Հայաստանն ինչ քաղաքականություն կիրականացնի:
Օրերս էլ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լոլա Բեյլին էր անդրադարձել ՀՀ տնտեսական ցուցանիշներին: ԻՆչպես հիշում ենք, Բեյլին դրական էր գնահատել ընդհանուր տնտեսության վիճակը և իրատեսական համարել 2-3 % տնտեսական աճը:
Կարծես, միջազգային ֆինանսական կառույցները նույնպես հակված են նրան, որ տարեվերջին Հայաստանում տեսնելու են դրական տնտեսական արդյունքներ:

 

Տիգրանուհի Դավթյան