ԱԺ-ում քննարկվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, ըստ որի առաջարկվում է ակցիզային հարկ մտցնել լցակայանների խտացված գազի համար, ինչպես նաեւ բարձրացնել բենզինի, ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը:
Առաջարկվող նոր նախագծով, բենզինի 1 տոննայի համար 112000 դրամի փոխարեն սահմանվելու է 120000 դրամ ակցիզային հարկի դրույքաչափ, այսինքն 1 կգ բենզինի համար ակցիզային հարկը դառնալու է 120 դրամ, կամ ավելանալու է 8 դրամով' կազմելով 85-90 դրամ:
Իսկ դիզելային վառելիքի 1 տոննայի համար նախկին 32500 դրամի փոխարեն սահմանվելու է 35000 դրամ ակցիզային հարկի դրույքաչափ, այսինքն 1 կիլոգրամի համար ավելանալով ընդամենը 2,5 դրամով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հարկերը գանձվելու են հիմնականում տվյալ ոլորտներում գործունեություն ծավալող խոշոր ձեռնարկատերերից, ապա կարելի է ենթադրել, որ ակցիզային հարկի բարձրացումը «կընկնի» հենց նրանց ուսերին:
Բացի այդ ակնհատ է, որ վերոնշյալ ոլորտները (բենզինի և դիզվառելիքի ներկրում) միշտ էլ գերշահույթ են ապահովել, ուստի հարկային բեռի նման աննշան բարձրացումները, դժվար թե էական նշանակություն ունենան ներկրողների գրապանների վրա: Իսկ ունենալու դեպքում էլ, արդարացի կլինի, որ փոխհատուցումը կատարվի ոչ թե ժողովրդի, այլ տարիներ շարունակ գերշահույթ ապահոված գործարարների կողմից:
Արման Ալավերդյան