ՀԷՑ-ը կրկին կդիմի Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին: Այս անգամ խնդիրը կայանում է նրանում, որ ՀէՑ-ին չի բավարարում 6.93 դրամ սակագինը:
Քանի որ ՀԷՑ-ի հայտը մերժվել է, ընկերությունը բացեիբաց հայտարարում է,որ չի կարողանա իրագործել ներդրումային զգալի ծրագրեր, որոնք վերաբերում են հոսանքի որակի բարելավմանն ու պահպանմանը: Վերջինս պահանջում է, որպեսզի ՀԾԿՀ-ն վերանայի իր որոշումը:
Ինչպես երևում է ՀԷՑ-ը՝ իր ղեկավար Բիբինի գլխավորությամբ, չի հասկանում, թե ինչ վտանգի առաջ կարող է կանգնել: Հասարակության բարկությունը կարող է հասնել ընդհուպ մինչև անձնական հաշվեհարդարի: Հունիսի 19-ին սպասվում է մեծ հանրահավաք, և անկեղծ կարելի է խորհուրդ տալ Բիբինին, այս երկու օրվա ընթացքում ցանկացած ուղղությամբ տոմս գնել երկրից հեռանալու համար:
Անգրագետ մենեջմենթից հետո, նման ցինիզմի դրսևորումը ոչ միայն կարող է վնասել Բիբինին, այլ նաև կարող է հանգեցնել հանրության կողմից բացասական տրամադրությունների խորացմանը Ռուսաստանի նկատմամբ:
Անահիտ Ամատունի