Շատ մարդիկ պնդում են, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է որոշի ՀԷՑ-ը, այլ ոչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Հիմա եթե սակագինը որոշվի ՀԷՑ-ի կողմից ի՞նչ կարող է լինել, չմոռանանք, որ ՀԷՑ-ը բացարձակ մենաշնորհ է: Եթե որոշեց որ պետքա 1 կիլովատ էլեկտրաէներգիայի դիմաց վճարենք 100 դրամ ուզած չուզած պետքա վճարենք կամ էլ շաաաաաաատ քիչ օգտագործենք էլեկտրաէներգիա ինչը դժվար է, բայց շատ լավ քայլ ՀԷՑ-ի դեմ, որպեսզի հասցնենք սննանկացման ինչի հետևանքով կտուժի տնտեսությունը, բայց դրա հետ մեկտեղ կիջնի ստիպված սակագինը՝ խուսափելով սննանկացումից: Եվ ամենակարևորը ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի:
Ներկրման և արտահանման սալդոն բացասական է ներկրումը 3.5 անգամ գերազանցում է արտահանմանը ինչը նշանակում է սպառող երկիր ենք, մեզ պետք է դառնալ արտադրող երկիր դրա համար պետք է սկսել ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացից: Տարեկան միլիոնավոր դոլարների շահույք է ՀԷՑ-ից Ռուսատան գնում, այդ գումարները կարող էին ուղղվել ներքին տնտեսության զարգացման համար:
Գոռ Մարկոսյան